Կարևոր իրադարձություններ

Ի հեճուկս բոլոր վատատեսական կանխատեսումների՝ գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության աճ. Պապոյան

25 Ապրիլ, 2022 13:56
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Ի հեճուկս բոլոր վատատեսական կանխատեսումների՝ գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության աճ. Պապոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ի հեճուկս բոլոր վատատեսական կանխատեսումների՝ 2022 թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համար։

«Մարտ ամսին գրանցվել է 6,7% տնտեսական ակտիվության աճ, որը ապահովվել ծառայությունների(+25.9%), արտաքին առևտրաշրջանառության (+15.6%), շինարարության (+8,2%), էլեկտրաէներգիայի արտադրություն (6,8%) և առևտրի (6,6%) աճի հաշվին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին