Կարևոր իրադարձություններ

ԱԺ արտահերթ ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, իսկ ընդդիմությունն էլի փողոցում է․ Տարոն Չախոյան

25 Ապրիլ, 2022 12:00
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
ԱԺ արտահերթ ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, իսկ ընդդիմությունն էլի փողոցում է․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«ԱԺ արտահերթ ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, իսկ ընդդիմությունն էլի փողոցում է։ Վերնագիրը դրել են, թե հայրենիք են փրկում, իսկ իրական նպատակը՝ բնականաբար իշխանափոխությունն է։

Աշխահում և տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում արմատական ընդդիմությունն ամեն ինչ արել է և շարունակում է անել պետության հիմքերը թուլացնելու, ներքաղաքական իրադրությունը լարելու համար։

Այն, որ իշխանափոխության հարցում չեն հաջողելու, դա միանշանակ է, բայց որ փորձում են ջուր պղտորել, ապակայունացնել երկիրը՝ դա փաստ է։

Ասում են, Շուշի ու Հադրութ են հետ բերելու:

Իրենց հայրենիքի փրկիչ հռչակածները մինչ այժմ չեն պատասխանել գոնե այն հարցին թե ինչպես են Շուշի ու Հադրութ վերադարձնելու։

Պարզ է չէ՞, որ ոչ ոք մեզ սկուտղի վրա Շուշի ու Հադրութ չի վերադարձնելու։

Բայց իրենց հայրենիքի փրկիչ հռչակածները կամ խիզախություն չունեն, կամ էլ անազնիվ են հանրության հետ, որ գոնե հայտարարեն, թե պատերազմով են պատրաստվում հարց լուծել»։

 

Լրահոս

Դիտել ավելին