Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը Բերձոր-Աղավնո ճանապարհի կառուցման հարցում․ «Ժողովուրդ»

23 Ապրիլ, 2022 09:40
Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը Բերձոր-Աղավնո ճանապարհի կառուցման հարցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ադրբեջանը շուտով կավարտի Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ճանապարհի կառուցման ընթացքից լուսանկարներ էին հրապարակել: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ըստ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների՝ 32 կմ երկարությամբ ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ի դեպ, Հայաստանից դեպի Արցախ գազատարը նույնպես կարող է անցնել այդ ճանապարհով:

«Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ:

Ըստ հայտարարության՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին