Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը կայցելի՞ Վանեցյանին ու հացադուլավոր տղաներին. «Հրապարակ»

23 Ապրիլ, 2022 09:00
ՄԻՊ-ը կայցելի՞ Վանեցյանին ու հացադուլավոր տղաներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ՄԻՊ գործառույթների շրջանակում իրենց դիտարկման տիրույթում չե՞ն գտնվում, արդյոք, Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքական գործիչներն ու հացադուլ անող պատերազմի մասնակից տղաները, ի՞նչ կարող է ասել այդ կապակցությամբ։

«Այո, վստահաբար, մենք առաջին իսկ օրվանից՝ կիրակի օրվա երկրորդ կեսից սկսած, երբ սկսվել էր նստացույցը քաղաքական գործչի (Արթուր Վանեցյանին նկատի ունի՝ խմբ․), ու դրանով պայմանավորված հավաք էր մարդկանց, ու նաեւ ունեցանք հինգ անձի բերման ենթարկելու դեպք, այդ պահից սկսած՝ մենք մոնիտորինգ ենք անում, մինչեւ այս պահն էլ, հենց այդ երեկոյան կապի մեջ ենք եղել ոստիկանության հետ, պարզաբանումներ ենք ստացել, հետո տեղեկացել ենք, որ անձինք ազատ են արձակվել»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է հացադուլ անող տղաներին, ապա մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ նրանց հետ եւս կապի մեջ են եղել, ՄԻՊ ներկայացուցիչները քանիցս այցելել են նրանց։

«Մեր միջամտությամբ վրան է տեղադրվել տղաների համար, քանի որ ոստիկանության կողմից վրանի տեղադրման դժվարություններ կային, մենք միջամտել ենք, վրանը տեղադրվել է, նաեւ կոչ եմ հղել եւ ուզում եմ այս հնարավորությունն էլ օգտագործել ու տղաներին կոչ անել՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ, որ իրենց ներուժը իրենց կողմից հետապնդվող նպատակներին հասնելու համար կարելի է առողջությանն ավելի պակաս վնասակար ձեւով դա անել»,- ասաց նա»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին