Կարևոր իրադարձություններ

Հանուն աթոռի՞, թե՞ հանուն Արցախի. «Հրապարակ»

23 Ապրիլ, 2022 08:48
Հանուն աթոռի՞, թե՞ հանուն Արցախի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Մոտ մեկ շաբաթ է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում։ Թեպետ Վանեցյանը հայտարարել է, որ այս պայքարն ապակուսակցական է` հանուն Արցախի, իշխանության համար պայքար չէ, բայց ակնհայտ է, որ անգամ ընդդիմադիր որոշ ուժեր եւ անհատներ նրա քայլը չեն ողջունում, չեն աջակցում, չեն միանում։

Ակնհայտ է նաեւ, որ ընդդիմադիր դաշտում առաջնորդության խնդիր կա, եւ անգամ ապակենտրոն պայքար հայտարարած ուժերից յուրաքանչյուրն ուզում է ցույց տալ իր «քաշը» եւ կշիռ չտալ «կոնկուրենտ ֆիրմային»: Դա առաջին հերթին արտահայտվելու է նրանում, թե ով ինչքան ժողովուրդ փողոց կհանի: Դա է պատճառը, որ մյուս ընդդիմադիր ուժերն այս օրերին Ազատության հրապարակում չեն կամ քիչ են։

Երեկ մեր հարցին ի պատասխան, Արթուր Վանեցյանն ասաց, որ իր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ․ «Ես կարող եմ նաեւ իմ ընդդիմադիր գործընկերների անունից ասել, որ որեւէ մեկս այսօր չենք խոսում վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին։ Սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի: Իսկ թե ապագայում ով կլինի վարչապետը, դա կորոշվի հետո` պայքարի ընթացքում, եւ այդ հարցում ամենակարեւոր սուբյեկտը ժողովուրդն է»:

Վանեցյանն ասաց, որ պատրաստ է պաշտպանել բոլոր այն թեկնածուներին, որոնք «կարող են լուծել այն դժվարագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ», բայց «Ձեր հարցը ես չեմ համարում, որ տեղին է»: Այսինքն` եթե հրապարակում իր շուրջը կրիտիկական զանգված հավաքվի, չի՞ հավակնելու վարչապետի պաշտոնին։ «Եկեք ենթադրություններով չզբաղվենք, կենտրոնանանք գաղափարի շուրջ՝ երկրի, հայրենիքի, հայ ժողովրդի ու Արցախի»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին