Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ենք ժամանակից այսքան հետ մնում. «Փաստ»

23 Ապրիլ, 2022 08:03
Ինչո՞ւ ենք ժամանակից այսքան հետ մնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գիտատեխնիկական զարգացման արդյունքում աշխարհում այսօր տեղի ունեցող գործընթացները շատ են արագացել, ուստի առանցքային նշանակություն ունի տեղի ունեցող իրադարձություններին համահունչ քայլելը։ Սակայն 44-օրյա պատերազմը, առավել ևս՝ հետպատերազմական իրողությունները ցույց տվեցին, որ Հայաստանը ժամանակից հետ է մնում։ Մասնավորապես, ժամանակակից իրողությունների յուրահատկությունների ու հատկապես բազմաթիվ ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական լուծումների հետ հաշվի նստելու խնդիր կա։

Հիմա՝ առավել ևս: Հեծանիվ չհայտնագործենք. առաջին հերթին Հայաստանին հզոր բանակ է անհրաժեշտ ու ամենակարևորը՝ գերժամանակակից սպառազինություններով հագեցած։ Եթե Հայաստանը չունենա ժամանակակից պահանջներին համապատասխան պաշտպանական համակարգ, ապա միշտ խոցելի կլինենք տարածաշրջանում։ Եվ նման տիպի բանակի ստեղծումը կարևոր է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև ուժերի բալանսը պահելու և բանակցությունների ընթացքում Հայաստանի դիրքերը ամուր ներկայացնելու համար։

Պատահական չէ, որ թշնամական երկրի մինիսուլթան Ալիևը սպառնում է, թե կարող են չճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը, հայտարարում է, թե Հայաստանի զինումն իրենք կհամարեն ոչ բարեկամական քայլ ու դրանից հետևություններ կանեն։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ «բարեկամական» կամ «ոչ բարեկամական» տերմինի օգտագործումն ինքնին անհեթեթություն է: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը մտավախություն ունի, թե Հայաստանը, նոր սպառազինություններ ձեռք բերելով ու հզոր բանակ ստեղծելով, կարող է չկատարել ադրբեջանական նախապայմանները և նույնիսկ իր կողմից հակադիր պահանջներ ներկայացնել։ Բայց պատերազմից արդեն տևական ժամանակ է անցել, և ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարել սպառազինությունների էական խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին