Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ասել էր` ինքը հավերժ կմնա վարչապետ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա. «Հրապարակ»

22 Ապրիլ, 2022 09:09
Փաշինյանն ասել էր` ինքը հավերժ կմնա վարչապետ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, որոշել էր պատժել բոլոր նախկիններին, մանավանդ՝ նրանց, ովքեր իրեն երբեւէ «ցավեցրել» են, առաջին հանձնարարականներից մեկը եղել է Մարտի 1-ի գործը վերաբացելը եւ Ռ․ Քոչարյանի ու Ս․ Սարգսյանի մեղավորությունն ապացուցելով` դատելը: Գործի քննությունը վերսկսվել է, բայց որոշ ժամանակ անց նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը զեկուցել է վարչապետին, որ Քոչարյանի եւ Սարգսյանի մեղքը հաստատող ապացույցներ ձեռք բերել գրեթե անհնարին է, եւ եթե գործը քննեն ու հասցնեն դատարան, ապա այն դատարանում է փլվելու, այսինքն` արդյունքում ստացվելու է, որ «մաքրելու ենք Քոչարյանին» եւ հերոսացնենք` դարձնելով ընդդիմության առաջնորդը: Փաշինյանը պատասխանել է` քննեք, տարեք դատարան, իսկ եթե ստացվի, որ Քոչարյանին «մաքրենք ու հերոսացնենք»` դարձնելով ընդդիմության լիդեր, ապա դա ամենալավ նվերը կլինի ինձ, եթե ընդդիմության առաջնորդը Քոչարյանը դառնա, իմացեք`ես հավերժ կմնամ վարչապետի պաշտոնում»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին