Կարևոր իրադարձություններ

Շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ․ Արթուր Հովհաննիսյան

12 Ապրիլ, 2022 14:21
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։

Ըստ նախագծի՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։

Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին