Կարևոր իրադարձություններ

Թուրք-վրացական սահմանին բացվել է մաքսային նոր անցակետ

19 Հոկտեմբեր, 2015 15:56
Թուրք-վրացական սահմանին բացվել է մաքսային նոր անցակետ

Georgia Online-ի փոխանցմամբ՝ թուրք-վրացական սահմանին բացվել է ավտոմոբիլային «Կարծախի» մաքսային նոր անցակետը: Դրան զուգահեռ՝ թուրքական կողմում բացվել է «Աքթաշ-Չըլդըր» մաքսային անցակետը։

Նոր անցակետի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Ջենափ Աշչըն, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Բացման արարողության ժամանակ հայտարարվել է, որ անցակետը կնպաստի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, կբարձրացնի երկրի տարանցիկ պոտենցիալը, տեղական բնակչության զբաղվածությունը, ինչպես նաև կնպաստի Վրաստանի ու Թուրքիայի միջով միջազգային հաղորդակցության զարգացմանը։

Սահմանային անցակետով արդեն իսկ սկսվել է բեռնատարների ու ավտոմեքենաների երթևեկությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին