Կարևոր իրադարձություններ

Մի արեք, Աստծո սիրուն․ գոնե հանուն Արցախի մի արեք․ Ստյոպա Սաֆարյանն՝ ընդդիմությանը

05 Ապրիլ, 2022 13:12
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Մի արեք, Աստծո սիրուն․ գոնե հանուն Արցախի մի արեք․ Ստյոպա Սաֆարյանն՝ ընդդիմությանը

Քաղաքագետ Սյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում են առաջնորդը գնա դահուկ քշելու, օրվա թոփ լուր դարձնեն հատ ոտքը վնասելը, թիմի մնացած մասն էլ Երևանում շորորալով քայլի ու բարձրախոսով հայտարարի, թե բա' "ազգովի հավաքվենք, Արցախը փրկենք", ու ժողովուրդն էլ հավատա, որ փրկում են? Կամ այսպիսի տեսարանի դեպքում Արցախի վտանգի լրջություն է ընկալվելու? Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա?, -կհարցնի միջին վիճակագրական քաղաքացին...

Իսկ իրականում, այո, Արցախը փրկել է պետք։ Բայց ինչպես հայրենիքի փրկություն բառն արժեզրկեցին, հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում...

Մի արեք, Աստծո սիրուն... Գոնե հանուն Արցախի մի արեք...»։

 

Լրահոս

Դիտել ավելին