Կարևոր իրադարձություններ

Այսօր Անիպեմզա գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ ԱԻՆ

31 Մարտ, 2022 18:57
Այսօր Անիպեմզա գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ ԱԻՆ

Մարտի 31-ին, ժամը 11։42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)։

 

Լրահոս

Դիտել ավելին