Կարևոր իրադարձություններ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով

31 Մարտ, 2022 18:25
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը հայտարարություն է տարածել՝ արցախահայությանը դիմելով միասնական աղոթքի կոչով: Այս մասին տեղեկանում ենք թեմի ֆեյսբուքյան էջից։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը դիմում է արցախահայությանը միասնական աղոթքի կոչով՝ Ամենազոր Աստծու զորակցությունը խնդրելով արցախահայության անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար:

 

Միասնական աղոթքը տեղի կունենա սբ. Զատկին նախորդող «Ավագ» շաբաթվա բոլոր օրերին, երեկոյան ժամը 19:00-ին (ապրիլի 11-16-ը՝ ներառյալ):

 

Խնդրում ենք ողջ արցախահայությանը, բոլոր Աստվածավախ ու հայրենասեր գիտակից մարդկանց «Միասնական Աղոթքի» ժամին թողնել կողմնակի զբաղմունքներն ու գործերը և մասնակցել այս սրբազան Ուխտին:

 
 

Մեր կարգախոսն է՝ «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում»:

 

«Թո’ղ Աստված պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»։

 

Լրահոս

Դիտել ավելին