Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն և ԱՄԷ-ն ձեռք են բերել համաձայնություն՝ խորացնելու համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև

31 Մարտ, 2022 17:13
ՀՀ-ն և ԱՄԷ-ն ձեռք են բերել համաձայնություն՝ խորացնելու համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Խալեդ Մոհամեդ Բալամայի
հետ։
 
Հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։
 
Կողմերը ձեռք են բերել համաձայնություն՝ խորացնելու համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև։
 

Լրահոս

Դիտել ավելին