Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ին միանալու Հարավային Օսիայի ցանկությունը ժողովրդի ընտրությունն է․ Կրեմլի արձագանքը

31 Մարտ, 2022 17:06
 ՌԴ-ին միանալու Հարավային Օսիայի ցանկությունը ժողովրդի ընտրությունն է․ Կրեմլի արձագանքը

ՌԴ-ին Հարավային Օսիայի միանալու և այդ կապակցությամբ հանրաքվե անցկացնելու գաղափարը ժողովրդի ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել (միանալու և հանրաքվեի վերաբերյալ)։ Մենք այդ առումով ոչ մի գործողություններ չենք ձեռնարկել, բայց միևնույն ժամանակ, տվյալ դեպքում խոսքը Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտման մասին է, և մենք հարգանքով ենք վերաբերվում դրան»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մոտ ժամանակներս իրավաբանական քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթաց նախաձեռնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին