Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ

31 Մարտ, 2022 15:10
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական սադրանքի հետևանքով Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ 

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
 
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։
 

 

Լրահոս

Դիտել ավելին