Կարևոր իրադարձություններ

Ցանկանում էի, որ Անթալիայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպեինք․ Չավուշօղլու

31 Մարտ, 2022 13:36
Ցանկանում էի, որ Անթալիայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպեինք․ Չավուշօղլու

Թուրքիան արմատական քայլեր չի անում առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է A Haber-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում է Ադրբեջանը»։ 

«Պատերազմն ավարտված է, պետք է դասեր քաղել։ Պետք է քայլեր ձեռնարկել Կովկասի կայունության համար։ Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը բացում ենք մեր սահմանները, բարելավվում են նաև հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Արտգործնախարարը ընդծել է, որ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, որոնց միջև արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել։

«Մենք քայլեր ենք ձեռնարկել վստահությունը բարձրացնելու համար։ Կան նաև քաղաքական շփումներ, սկսվել են նաև չվերթները։ Հայաստանի ԱԳ նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումին էր ժամանել։ Ես ցանկանում էի, որ երեքով (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները) հանդիպենք, սակայն Անթալիայում դա տեղի չունեցավ»,- նշել է Չավուշօղլուն։



 

Լրահոս

Դիտել ավելին