Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ, որ Բրյուսելում նախատեսված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը. Փաշինյան

31 Մարտ, 2022 13:31
Հույս ունեմ, որ Բրյուսելում նախատեսված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը.  Փաշինյան

Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին:Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը:Հույս ունեմ, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն անարձագանք է թողնում այդ հարցը:

«Այս տվյալը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը»,- ասել է Փաշինյանը: 

Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ, և Հայաստանը մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել է այդ առաջարկին:

 

Լրահոս

Դիտել ավելին