Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին

31 Մարտ, 2022 00:17
ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը եւ ինքնության խեղաթյուրմանը:

Նիստի ընթացքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը վերահաստատել է կազմակերպության 29-րդ Գլխավոր վեհաժողովը  Հայաստանում անցկացնելու որոշումը:

 

Լրահոս

Դիտել ավելին