Կարևոր իրադարձություններ

Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում այրվել է ինքնաշեն տնակ

30 Մարտ, 2022 23:35
Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում այրվել է ինքնաշեն տնակ

Մարտի 30-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում՝ ինքնաշեն տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 16:55-ին։ Այրվել են տնակը (մոտ 25 քմ), կենցաղային իրեր և մոտ 200 քմ խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին