Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է․ ArmLur.am

30 Մարտ, 2022 22:10
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է․ ArmLur.am

ArmLur.am-ը հայտնում է, որ բացառիկ տեղեկություններ ունի, որոնց համաձայն ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվել է:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:

Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին»,- նշված է հրապարակման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին