Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով

30 Մարտ, 2022 14:25
ՌԴ-ն երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հաղորդագրության մինչև ապրիլի 7-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, ժամանակավորապես սահմանափակվում են թռիչքները դեպի Բելգորոդի, Անապայի, Բրյանսկի, Գելենջիկի, Վորոնեժի, Կրասնոդարի, Կուրսկի, Դոնի Ռոստովի, Լիպեցկի, Էլիստայի և Սիմֆերոպոլի օդանավակայաններ։ 

Ըստ Ռոսավիացիայի՝  ռուսական մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայիններն, աշխատում են սովորական ռեժիմով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին