Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա սպասում է Կիևի պատասխան քայլերին․ Մեդինսկի

29 Մարտ, 2022 22:05
Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա սպասում է Կիևի պատասխան քայլերին․ Մեդինսկի

Թուրքիայում՝ Ստամբուլ քաղաքում, կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ սեփական առաջարկները։  Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, ռուսական պատվիրակության ղեկավարը՝ Վլադիմիր Մեդինսկին, հայտարարել է, որ Մոսկվան հսկայական քայլեր է արել խաղաղության հասնելու ուղղությամբ և հիմա սպասում է Կիևի պատասխան քայլերին:

Աղբյուրի հաղորդմամբ, Մեդինսկին բանակցությունների այս փուլը համարել է բավականին կառուցողական։ 

Նա նշել է նաև, որ այժմ Ուկրաինան պետք է պատասխան քայլեր կատարի, ապա հավելել, որ դեռևս բավականին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձաբար ընդունելի պայմաններով համաձայնագիր պատրաստել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին