Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ֆրանսիա

29 Մարտ, 2022 21:34
 Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի ապրիլի 5-ից 7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան լե Բեն)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին