Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր․ ԱԻՆ

29 Մարտ, 2022 20:02
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր․ ԱԻՆ

Մարտի 28-ին, ժամը 15։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

 

Լրահոս

Դիտել ավելին