Կարևոր իրադարձություններ

Նախագահ Խաչատուրյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը

29 Մարտ, 2022 18:28
Նախագահ Խաչատուրյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին