Կարևոր իրադարձություններ

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ

29 Մարտ, 2022 17:14
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:

Արգիշտի Քյարամյանն  իր երախտագիտությունն է  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:

Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին