Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Արցախին օգնություն չի տրամադրում, ՀՀ-ինն էլ նվազեցնում է

29 Մարտ, 2022 14:20
ԱՄՆ-ն Արցախին օգնություն չի տրամադրում, ՀՀ-ինն էլ նվազեցնում է

Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից, ԱՄՆ-ն նվազեցնում է ՀՀ-ին տրամադրվող օգնությունը: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար, որը 21 մլն դոլարով քիչ է նրանից, որը մի քանի շաբաթ առաջ տրամադրել էր Կոնգրեսը 2022 թ.-ի համար, որին հավանություն էր տվել նախագահը։

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի՝ կառավարական հաշվետվությունից հետո հրապարակված տարեկան բյուջեն, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին