Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող օդանավում պայթյունի սպառնալիքի մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շերեմետևո օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Ինքնաթիռը գտնվում է թռիչքի մեջ, վայրէջքից հետո այն կստուգվի»,- ասել է գործակալության զրուցակիցը։