Ստամբուլում սկսվել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու և Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը։
Բանակցություններն ընթանում են Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ Դոլմաբահչեում։
Հանդիպման մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել պատվիրակությունների առջեւ եւ ցանկություն հայտնել արդյունքի հասնել։
Դահլիճում ներկա է եղել նաև ռուս գործարար Ռոման Աբրամովիչը։