Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին 14-օրյա արձակուրդ է տրամադրվել

28 Մարտ, 2022 20:06
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին 14-օրյա արձակուրդ է տրամադրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին 14-օրյա արձակուրդ է տրամադրվել։ Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:

2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին