Կարևոր իրադարձություններ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին

28 Մարտ, 2022 20:01
Դեսպան  Տիգրան Մկրտչյանը ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից "Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ" բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաեւ Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը եւ միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին