Կարևոր իրադարձություններ

Երևանում թիվ 77 երթուղու վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել

28 Մարտ, 2022 19:56
Երևանում թիվ 77 երթուղու վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: 

Աղբյուրի տեղեկություններով, նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Տեղում պարեկները պարզել են նաև, որ ГАЗель-ը նաև բախվել է նշված հատվածում կայանված Opel-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին