Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գորտում ստեղծված իրավիճակը

28 Մարտ, 2022 18:54
Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գորտում ստեղծված իրավիճակը
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը ք ննարկել ենՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
 
Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
 

Լրահոս

Դիտել ավելին