Կարևոր իրադարձություններ

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք խուճապի չմատնվել. Մեղրիի համայնքապետարան

28 Մարտ, 2022 16:21
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք խուճապի չմատնվել. Մեղրիի համայնքապետարան

Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-նշել են համայնքապետարանից։

 

Լրահոս

Դիտել ավելին