Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։
Ըստ այդմ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկման, տուգանքի՝ 700 հազար դրամի չափով և ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։