Կարևոր իրադարձություններ

Երբ կարող են փառուխցիները վերադառնալ գյուղ. մեկնաբանում են Ասկերանի վարչական շրջանից

28 Մարտ, 2022 13:11
Երբ կարող են փառուխցիները վերադառնալ գյուղ. մեկնաբանում են Ասկերանի վարչական շրջանից

Չնայած ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխ գյուղից, բայց բնակիչները չեն վերադարձել իրենց տները, քանի որ գյուղն ամբողջությամբ դեռ անվտանգ չէ. «Հիմա ռուս խաղաղապահներն են էնտեղ: Գյուղն անտառապատ է, և մինչև համոզված չլինենք, որ վերջին թուրքը լքել է տարածքը, բնակիչները չեն կարողանա վերադառնալ իրենց տները»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչական շրջանի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիները Քարագլուխ բարձունքին չեն էլ տիրացել, բարձունքը չեն կարողացել գրավել, գյուղ հասել են այլընտրանքային ճանապարհներով:

Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանեն «5165 շարժման» անդամների այն ենթադրությունները, որ Փառուխ գյուղի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում մարտի 8-ից դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում, Անահիտ Պետրոսյանն ասաց, որ «սուտ տեղեկություններ են, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանցիների տարածած տեղեկություններն են»:

Մեկնաբանելով մարտի 28-ից գազամատակարարումը վերականգնելու հայտարարությունը՝ Ասկերանի ղեկավարի օգնականն ասաց. «Դեռ ոչ մի լուր չկա, միայն  այն հայտարարությունն է, որ 28-ին բաց են թողնելու, բայց չկա: Տարբեր հայտարարություններ են տարածում, որ դա Ադրբեջանի գազն է լինելու, բայց նման բան չկա, միակ գազամուղը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, իսկ գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲԸ»:

 

Ն.Բ.

 

Լրահոս

Դիտել ավելին