Մարտի 27-ին, ժամը 20:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և «Lada 2114» (վարորդ՝ Կ. Տ., ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև բախվել գազատար խողովակին:
«Lada 2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Է. Հ.-ն (ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: