Կարևոր իրադարձություններ

Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

27 Մարտ, 2022 23:38
Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: Նա մահացել է 83 տարեկան հասակում:

Մութալիբովը եղել է Ադրբեջանական ԽՍՀ (ՀԽՍՀ) Պետական ​​պլանավորման կոմիտեի նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1989-1990), ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991 թթ.)։ 1991 թվականի սեպտեմբերին նա ընտրվեց Ադրբեջանի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1992 թվականի մարտի սկիզբը, երբ հրաժարական տվեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի ճնշման ներքո։

Ժամանակին արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանին Մութալիբովն ասել է.

«Միշտ կարծել և կարծում եմ, որ խաղաղ գոյակցության նկատմամբ այլընտրանք չկա: Այստեղ հարկավոր է քաղաքական կամք թե մեր, թե հայկական կողմերից` այդ ցավոտ խնդիրը լուծելու համար: Մեր փոխարեն ոչ ոք այդ խնդիրը չի լուծի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ խումբը: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին նախապատրաստենք խաղաղության»:

 

Լրահոս

Դիտել ավելին