Կարևոր իրադարձություններ

Բանակցություններից հետո ադբեջանական ԶՈՒ-ն հետ է քաշվել Փուռուխ բնակավայրից. ՌԴ ՊՆ

27 Մարտ, 2022 20:28
Բանակցություններից հետո ադբեջանական ԶՈՒ-ն  հետ է քաշվել Փուռուխ բնակավայրից. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում, հրադադարի ռեժիմի պահպանում։

Ասկերանի շրջանում ԱՀ զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. Փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փուռուխ բնակավայրի տարածքից։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երեք շարասյուներին՝ երկուսը հյուսիսային և մեկը հարավային ուղղություններով։

Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել։

 

Լրահոս

Դիտել ավելին