Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին կոչ է արել չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը

27 Մարտ, 2022 15:50
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին կոչ է արել չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրել է Ռուսաստանին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարկվել  ռազմական գերատեսչության կայքում, փոխանցում է «gazeta.ru»-ն։

«Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչատարածքային միավոր չկա»,-ասվում է հրապարակման մեջ։

Ըստ այդ հրապարակման՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սխալ է անվանել նաև Փարուխ գյուղը։

Խոսքը մարտի 26-ին Ռուսաստանի ՊՆ հայտարարության մասին է։ Որում ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, իսկ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը գնդակոծել է Ղարաբաղի ուժերի ստորաբաժանումները Փարուխ բնակավայրի շրջանում:

Մարտի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը Շուշի քաղաքի շրջանում, ինչի պատճառով տարածաշրջանի բնակչությունը բախվել է հումանիտար ճգնաժամի:

Գերատեսչության տեքստում նշվում է, որ տարածաշրջանի 120 հազար բնակիչներ զրկվել են անհրաժեշտ գազամատակարարումից ՝ աննախադեպ ցրտերի և ձյան պայմաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին