Կարևոր իրադարձություններ

Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

27 Մարտ, 2022 12:35
Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:Այս մասին հյատնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին