Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ քննարկել են իրավիճակը ԼՂ-ում․ Պեսկով

26 Մարտ, 2022 13:12
Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ քննարկել են իրավիճակը ԼՂ-ում․ Պեսկով

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ում իրավիճակը լարված է անվանել և շեշտել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Պեսկովը հայտնել է նաև, որ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում  քննարկվել են ԼՂ-ում իրավիճակը կայունացնելուն ուղղված  քայլերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին