Կարևոր իրադարձություններ

Երևանում Hyundai Veloster-ով վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Իմ քայլը»-ի պատգամավորը

26 Մարտ, 2022 12:50
Երևանում Hyundai Veloster-ով վթարի է ենթարկվել Ազգային ժողովի «Իմ քայլը»-ի պատգամավորը

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին