Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների․ Արցախի Տեղեկատվական շտաբ

26 Մարտ, 2022 12:14
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների․ Արցախի Տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հաղորդում է․

«Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»:

 

Լրահոս

Դիտել ավելին