Կարևոր իրադարձություններ

Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը․ ԿԳՄՍՆ

25 Մարտ, 2022 22:31
Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը․ ԿԳՄՍՆ

Վաղը Սլովենիայի Բրեժիցե քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն

նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինի 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը:

Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:

Մրցաշարը կավարտվի ապրիլի 7-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին