Կարևոր իրադարձություններ

ԱՀ ՊԲ-ն հայտնել է նահատակված զինծառայողների անունները

25 Մարտ, 2022 21:29
ԱՀ ՊԲ-ն հայտնել է նահատակված զինծառայողների անունները

ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին