Կարևոր իրադարձություններ

Դադարեցնում եմ Նորք֊Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Էդմոնդ Ղազարյան

25 Մարտ, 2022 18:47
Հեղինակ՝ Էդմոնդ Ղազարյան
Դադարեցնում եմ Նորք֊Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Էդմոնդ Ղազարյան

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ նորքմարաշցիներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօրվանից դադարեցնում եմ Նորք֊Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել ամեն ինչ՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև ինձ համար արդեն հարազատ դարձած այս գողտրիկ բնակավայրն ավելի բարեկարգելու և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար։

Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ, որ ծառայել եմ Նորք֊Մարաշին՝ մարաշեցուն հատուկ արժանապատվությամբ՝ ձեզանից ստանալով այն զորեղ ուժը, որը դուք ժառանգել եք հայրենի <<էրգրի>> հողից ու ջրից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահելով՝ հավանություն տվեցին իմ ծառայություններին և անմիջական մասնակցություն ունեցան համայնքի բարեկարգման գործին։

Խորին շնորհակալություն՝ վարչական շրջանում գործող բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր միասնական և արդյունավետ համագործակցության համար ։

Առողջություն և ամենայն բարիք բոլորիդ։

Ձեր՝ Էդմոնդ Ղազարյան»։

 

Լրահոս

Դիտել ավելին