Shabat.am-ի խմբագրություն «Արդշինբանկ»-ի մի շարք հաճախորդների կողմից ահազանգեր են ստացվել, որ այսօր բանկի կողմից հաղորդագրություն են ստացել, թե իբրև ԴԱՀԿ-ի կողմից առկա է հաճախորդի հաշիվների արգելանքի կամ բռնագանձման մասին որոշում:
Մեզ հետ զրույցում ահազանգ հնչեցրած քաղաքացիները նշեցին, որ կապ են հաստատել ԴԱՀԿ-ի հետ, որտեղից իրենց հայտնել են, որ նման որոշում առկա չէ, իսկ բանկի սպասարման բաժնից նրանց չեն կարողացել պատասխանել, հաղորդագրությունն ուղարկվել է տեխնիկական սխալի պատճառով, թե ոչ:
Մենք, փորձեցինք կապ հաստատել «Արդշինբանկ»-ի հետ, սակայն մեզ հետ զրույցում բանկից խուսափեցին պարզաբանում տալ, թե ինչի՞ արդյունքում են քաղաքացիներին նման հաղորդագրություններ ուղարկվել: