Կարևոր իրադարձություններ

Տիգրան Խաչատրյանը և Անն Լույոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

25 Մարտ, 2022 17:53
Տիգրան Խաչատրյանը և Անն Լույոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ

Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքի էջից:

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային և մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները:
 
Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին:
 
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ»,- նշված է գրառման մեջ:
 

 

Լրահոս

Դիտել ավելին