ԱԻՆ-ը հայտնում է, որ մարտի 25-ին, ժամը 14։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), 10 հակ անասնակեր և մոտ 2000 քմ խոտածածկույթ: